Հասարակություն

Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 13-14-ին, 16-17-ին՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 12-ին՝ առանձին հատվածներում՝ ինտենսիվ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-16-ին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։

Երևանում սեպտեմբերի 12-ի ցերեկը, 13-ին  կեսօրից հետո  սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ արագությամբ։ Սեպտեմբերի 14-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։