Հանրապետության տարածքում սեպտեմբերի 12-ին շրջանների զգալի մասում, 13-14-ին, 16-ին՝ առանձին շրջաններում, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 12-ին՝ առանձին հատվածներում՝ ինտենսիվ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով, սեպտեմբերի 13-16-ն աստիճանաբար նունքան կբարձրանա։
Երևանում սեպտեմբերի 12-ին ժամանակ առ ժամանակ, սեպտեմբերի 13-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։ Սեպտեմբերի 14-16-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: