Երեկ Հայաստան -Խորվաթիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ երկրպագուների միջև տեղի ունեցած վիճաբանության մասնակիցներից երեքը ձերբակալվել է։
«Սեպտեմբերի 11-ին ժամը 21.05-ին ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները Վ.Սարգսյանի անվան մարզադաշտից ֆիզիկական ներգործություն կատարելու կասկածանքով ձերբակալել են երեք անձի, ովքեր վիճաբանել են և ձեռքերով փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց:
Վերջիններս հրաժարվել են հաղորդումներ տալուց:
Նախապատրաստված փաստաթղթերը փոխանցվել է քննչական բաժին»,– Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ ոստիկանությունից: