Հինգշաբթի, 28 Սեպտեմբերի 2023

USD388.50

EUR404.94

RUB3.95

Երևան 19 ℃

Рус Eng

«Ford»–ը բախվել է «ZIL»–ին․ կա տուժած

Հասարակություն

12 Սեպտեմբերի, 10:47

Սեպտեմբերի 12-ին, ժամը 00:03-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ելփին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի մոտ 94-րդ կմ-ին «Ford» մակնիշի (վարորդ՝ Հ. Մ.) ավտոմեքենան բախվել է «ZIL» մակնիշի (վարորդ՝ Ա. Խ.) ավտոմեքենայով քարշակվող ավտոմեքենային․ «Ford» մակնիշի ավտոմեքենայի ուղևորն արգելափակվել է ավտոմեքենայում։

Փրկարարները հոսանքազրկել են «Ford» մակնիշի ավտոմեքենան, դուրս բերել ուղևոր Ն․ Դ․-ին (ծնված 1969 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։6507:33

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը