Հասարակություն

«Որևէ լուրջ խնդիր ամբողջ տարվա կրթական պրոցեսի վրա չի առաջանա». ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է դասագրքերի խնդրին,ժ՝ նշելով, որ դրանց մի մասն արդեն դպրոցներում է։

«Մյուս մասն էլ այս ամսվա ընթացքում կլինի: Ես գիտեմ, որ կրթությունը համակարգ է, որտեղ բոլորը կարծիք ունեն և շահագրգիռ են, բայց ամեն դեպքում դա մասնագիտություն է և մասնագիտական մոտեցում է պահանջում: Տառուսուցումն էլ քայլերի հերթականություն է պահանջում, վստահեք մեր ուսուցիչներին, վստահաբար, նրանք մեր երեխաներին կսովորեցեն տառաճանաչություն»,- ասել է Անդրեասյանը:

Լրագրողների դիտարկմանը, թե մտավախություն չունե՞ն, որ դպրոցները մեկ ամսով ծրագրից ետ կընկնեն, նախարարը մանրամասնել է. «Չեմ կարծում, թե մենք որևէ լուրջ խնդիր ունենք: Նախ, դասագրքերը հասանելի են, դրանք էլեկտրոնային են, ուսուցիչներն էլ իրազեկված են: Կարծում եմ՝ որևէ լուրջ խնդիր ամբողջ տարվա կրթական պրոցեսի համար չի առաջանալու»: