Սեպտեմբերի 10-ին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Ժամը 16։10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվելով ինքնասպան լինել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տղամարդը նշել է, որ եթե Լաչինի միջանցքը չբացվի, ինքը ցած է նետվելու։ Ի վերջո, հաջողվել է այդ քաղաքացուն համոզել և նա վտանգավոր եզրագծից անցել է անվտանգ վայր։
Աղբյուրի տեղեկություններով՝ տղամարդը Երևանում և Արարատի մարզում 30-ից ավելի անգամ ինքնասպանության փորձ կատարած, Արարատի մարզի բնակիչ Խաժակն է։