Sեպտեմբերի 9-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։20-ի սահմաններում Արտաշատի խճուղում բախվել են Nissan մակնիշի և թիվ 51 երթուղին սպասարկող Zhongtong ավտոբուսը։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կնտրոն։ Վիրավորին առաջինն օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։