Հասարակություն

Նորքի Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի վերակառուցումը կավարտվի 2025թ.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում մանրամասներ է ներկայացրել Նորք Մարաշի Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն այցից։

Վարչապետին նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է հիվանդանոցի վերակառուցման աշխատանքները։

«Նորք Մարաշ վարչական շրջանում գտնվող Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը վերակառուցման փուլում է: Աշխատանքները սկսվել են նախորդ տարի և ավարտին կհասցվեն 2025 թվականին:

Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է 2,5 մլրդ դրամ:

Արդիականացված ինֆեկցիոն կենտրոնը կնպաստի ինֆեկցիոն ծառայությունների որակի, մատչելիության, առողջապահական ցուցանիշների, բուժառուի և բուժաշխատողի անվտանգության բարելավմանը»,- տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում: