Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել
Հասարակություն
9 Սեպտեմբերի, 9:00
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 9-13-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 9-ին՝ առանձին հատվածներում ինտենսիվ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։
Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-12 աստիճանով։
Երևանում սեպտեմբերի 9-ին, 10-ի գիշերն սպասվում է, 12-ի և 13-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ։ Սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ
Հետևեք մեզ Telegram-ում