Հասարակություն

ԱՀԿ ներկայացուցիչը խնդրել էր կիսվել Հայաստանի հաջողության բանաձևով

Պորտուգալիայում «Եվրոպական տարածաշրջանում առողջապահական համակարգերի ապագան թվային դարաշրջանում» խորագրով ԱՀԿ երկրորդ գիտաժողովի շրջանակներում նախատեսված էր նաև նախարարական պանելային քննարկում, որի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության թվայնացման Հայաստանի փորձը:

Հայաստան կատարած այցի ժամանակ թվայնացման առաջընթացն արձանագրել էր նաև ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի առողջապահական քաղաքականության և համակարգերի տնօրեն Նատաշա Ազոպարդի-Մուսկատն, ով այդ մասին նշել էր իր խոսքում և խնդրել մյուս երկրների հետ կիսվել Հայաստանի հաջողության բանաձևով:

«Նշել եմ, որ մենք կարիք ունենք մշտապես ուժեղացնելու մեր բուժաշխատողների և պացիենտների գիտելիքները` թվային տեխնոլոգիաները նրանց համար դարձնելով ավելի հասանելի և կիրառելի իրենց աշխատանքում: Ներկայացրել եմ նաև թվայնացման գործընթացում բուժաշխատողների և պացիենտների ներգրավման մեր փորձը, մեր առաջիկա թիրախներն ու խնդիրները, որոնց վերաբերյալ ծավալվեց հագեցած քննարկում»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Ավանեսյանը: