Հասարակություն

ՌԴ դեսպանությունն արձագանքել է Միկա Բադալյանի և Աշոտ Գևորգյանի ձերբակալությանը

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը տեղեկացված է բլոգեր Միկա Բադալյանի և «Սպուտնիկ Արմենիա» գործակալության մեկնաբան Աշոտ Գևորգյանի ձերբակալության մասին, հայտնում են դեսպանատնից։

«Խմբագրության հետ գտնվում ենք կապի մեջ, ուշադիր հետևում ենք իրավիճակի զարգացմանը։ Մտահոգված ենք ձերբակալվածների ճակատագրով, տեղի ունեցածի հանգամանքների պարզաբանման ուղությամբ քայլեր կձեռնարկենք»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ Սյունիքի մարզում ձերբակալվել է 7 անձ, որոնց թվում են Միկա Բադալյանը և Աշոտ Գևորգյանը։