Հասարակություն

Մովսես գյուղում այրվել է 2000 քմ հնձած արտ

Սեպտեմբերի 7-ին, ժամը 18:19-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մովսես գյուղի «Մովսես» կոչվող հանդամասում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Մովսեսի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:05-ին, մարվել՝ 19:15-ին: Այրվել են մոտ 6 հա խոտածածկույթ և մոտ 2000 քմ հնձած արտ: