Հասարակություն

Քննարկել են ՀԲ կողմից առաջարկվող Զբոսաշրջության և տարածաշրջանային ենթակառուցվածքների կատարելագործման ծրագիրը

Քննարկել են ՀԲ կողմից առաջարկվող Զբոսաշրջության և տարածաշրջանային ենթակառուցվածքների կատարելագործման ծրագիրը

Նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին՝ աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ Թավաձվա Իրվին Դուբեին և քաղաքաշինության գծով մասնագետ Նորա Միրզոյանին: Հանդիպմանը ներկա էր նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀԲ կողմից առաջարկվող «Զբոսաշրջության և տարածաշրջանային ենթակառուցվածքների կատարելագործման ծրագիրը»։ Զրուցակիցներն անդրադարձել են ծրագրի իրականացման հնարավոր ժամկետներին, պայմաններին և դրա շրջանակում նախատեսվող աշխատանքներին, որոնք ուղղված են լինելու ծրագրի արդյունավետ իրականացմանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական