Հասարակություն

Ընտրություններին չմասնակցելը չար կատակ կարող է խաղալ երիտասարդների հետ. Թևանյան

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանն ընդգծել է, որ Երևանի ավագանու ընտրություններին չմասնակցելը չար կատակ կարող է խաղալ երիտասարդների հետ։

«Ուսանողները պետք է ակտիվորեն մասնակցեն ընտրություններին և իշխանափոխությանը, քանի որ հակառակ պարագայում ուսանողությունն ու երիտասարդությունը դառնալու են Նիկոլ Փաշինյանի նախապատրաստած հիմնական զոհը»,- ասել է Անդրանիկ Թևանյանը։

Նա նշել է, որ մեր երկիրը կանգնած է նոր պատերազմի շեմին։

«Երիտասարդությունը դարձավ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության զոհը։ Պատերազմում հազարավոր երիտասարդներ զոհվեցին։ Մենք չենք կարող թույլ տալ նոր պատերազմ, նոր կորուստներ, նոր զոհեր»,-հայտարարել է Թևանյանը։

Նա նշել է, որ մեր երկիրը կանգնած է նոր պատերազմի շեմին։

«Երիտասարդությունը դարձավ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության զոհը։ Պատերազմում հազարավոր երիտասարդներ զոհվեցին։ Մենք չենք կարող թույլ տալ նոր պատերազմ, նոր կորուստներ, նոր զոհեր»,-հայտարարել է Թևանյանը։

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորն ընդգծել է, որ այս իշխանությունը երիտասարդությանը վերացնում է նաև ներսից․

«Ուսանողությունը պետք է ոտքի կանգնի և իր քվեով ապահովի փոփոխություններ մեր երկրում։ Այս իշխանությունը ոչ միայն պատերազմաբեր, այլ նաև թմրամոլաբեր է, և դրա զոհը դարձել է երիտասարդությունը»։

Թևանյանն ահազանգել է, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել մեր բնական ու ռազմավարական դաշնակից երկրներին և մեզ մենակ է թողել․ նաև դա է պատճառը, որ այժմ մենք կանգնած ենք պատերազմի նախաշեմին։

«Սիրելի՛ ուսանողներ, դուք մեր երկրի համար խաղաղություն և անվտանգություն ապահովող հիմնական շարժիչ ուժը կարող եք դառնալ։ Ակտիվ մասնակցեք սեպտեմբերի 17-ի ընտրություններին․ դա իշխանափոխություն իրականացնելու հնարավորություն է»,-ասել է Անդրանիկ Թևանյանը։