Հասարակություն

ՀՀ պաշտպանության նախարարի՝ Կիպրոս նախատեսված այցը հետաձգվել է. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարի՝ Կիպրոս նախատեսված այցը հետաձգվել է. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Կիպրոս այցը հետաձգվել է։

«Խոսել եմ ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանի հետ` սահմանային սրված իրավիճակի պատճառով Կիպրոս նախատեսված նրա այցի չեղարկումից հետո։ Արտահայտել եմ իմ ամբողջական աջակցությունը Հայաստանի ժողովրդին։ Փոխադարձ ցանկություն է հանդիպել մոտ ապագայում, երբ հանգամանքները թույլ տան»,- այս մասին հայտնել է Կիպրոսի պաշտպանության նախարար Միխալիս Յորղալլասը։

Radar Armenia-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արամ Թորոսյանը ևս հաստատեց, ասելով. «Հաստատում եմ, որ պաշտպանության նախարարի Կիպրոսի Հանրապետություն նախատեսված այցը հետաձգվել է»,- ասաց նա։

Հիշեցնենք, այսօր Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Միխալիս Յորղալլասի հետ։

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական