Հասարակություն

Ծանոթացա Հոռոմ - Արթիկ - Ալագյազ ավտոճանապարհի 4,9 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին. վարչապետ

«Արթիկում ունեցա չնախատեսված կանգառ, որտեղ պետբյուջեի միջոցներով հիմնանորոգվել էր Սպանդարյան փողոցը: Ավելի քան կես կմ երկարությամբ փողոցի հիմնանորոգման համար հատկացվել է 124 մլն դրամ:

Այնուհետեւ հարգանքի տուրք մատուցեցի հանուն Հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին: 
Հաջորդիվ ծանոթացա Հոռոմ - Արթիկ - Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 4,9 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք նախատեսվում է ավարտել այս տարի: Ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ 94 մլն դրամ է, որը հատկացվել է պետական բյուջեից»,- ասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Ֆեյսբուքի» էջում արված գրառման մեջ։