Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Կիևում ջերմ և անմիջական շփում ունեցա Չեխիայի, Էստոնիայի, Սերբիայի, Ուկրաինայի, Լիտվայի առաջին տիկինների և Դանիայի, Սլովենիայի ու Սլովակիայի Պարոնների հետ։ Գագաթնաժողովի ժամանակ խոսեցի խաղաղության, ապագա սերունդներին ավելի լավ աշխարհ ժառանգելու մասին։
Բարձրացրեցի Լաչինի միջանցքի բլոկադայի արդյունքում 30 հազար հայ երեխաների իրավունքների ոտնահարման և կյանքի անմարդկային պայմանների հարցը»։