Այսօր Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի 2024թ․ ընտրություններում Կալիֆորնիայի 30-րդ ընտրատարածքից ներկայացուցչի թեկնածու Ժիրայր Ռաթևոսյանին։
Կողմերը քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերություններին, Հայաստանում և Արցախում անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր։ Ռաթևոսյանը նաև Մակունցին է ներկայացրել Հայաստան իր վերջին այցի մանրամասները։