ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Շենգավիթում երեկվա միջադեպին։
«Իմ վրա ոչ ոք ջուր չի լցրել, վերևից ինչ-որ մի երեխա ջուր ա լցրել, սարքել են մատի փաթաթան, ադրբեջանական լրատվամիջոցներն են անդրադարձել, հայկական «լրատվամիջոցների» փոխանցմամբ։ Նման բան չի եղել, ինձ վրա մեկ կաթիլ անգամ ջուր չի լցվել»,- ասել է նա՝ լրագրողների հետ զրույցում։
Միաժամանակ, Սիմոնյանը նշել է. «Ենթադրենք՝ ինչ-որ մեկն ուզեցել է նման բան անի, էդ ի՞նչ մի թեմա եք սարքել․․․ հարյուրավոր մարդիկ փաթաթվում են, պաչում, գրկում, մի հատ երեխա եսիմ ինչ է արել: Ավելի լուրջ թեմա չկա՞, այսօրվա մեր քարոզարշավի, էլ չեմ ասում երկրի օրակարգը է՞դ ա»։