Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ Իսրայելի քաղաքացի 62-ամյա Գ․ Բուրշտեյնի ահազանգի փաստով։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վերջինս ահազանգել է ոստիկանության Էրեբունու բաժին և հայտնել, որ ստացել է սպանության սպառնալիքներով հաղորդագրություններ։ Աղբյուրի տեղեկություններով՝ Գ․ Բուրշտեյնը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ինքը Հայաստանում հրեաների հոգևոր առաջնորդն է։