Հասարակություն

Պանամայի քաղաքացիների համար կսահմանվի առանց վիզայի մուտքի ռեժիմ

Պանամայի քաղաքացիների համար Հայաստանը կսահմանի առանց վիզայի մուտքի ռեժիմ. որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության վաղվա նիստի օրակարգում։

«Պանամայի կողմից միակողմանի հանված է վիզային պահանջը մոտ 40 պետությունների, այդ թվում նաև Հայաստանի պարագայում»,- նշված է որոշման հիմնավորումների մեջ։ 

Միաժամանակ, այդ փաստաթղթից տեղեկանում ենք, որ աշխատանքներ են տարվում Պերուի հետ բոլոր տեսակի անձնագրերի պարագայում վիզային ռեժիմի վերացման մասին համաձայնագրի կնքման ուղղությամբ։