Չորեքշաբթի, 27 Սեպտեմբերի 2023

USD387.36

EUR405.83

RUB3.96

Երևան 22 ℃

Рус Eng

Աննա Հակոբյանը Կիևում կմասնակցի Առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա գագաթնաժողովին

Հասարակություն

6 Սեպտեմբերի, 11:09

Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Կիևում կմասնակցի Առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա գագաթնաժողովին. այս մասին տեղեկատվությունը հրապարակված է գագաթնաժողովի կայքում։

ՀՀ վարչապետի տիկինը գագաթնաժողովի բանախոսների թվում է։

Գագաթնաժողովի բանախոսների թվում  են նաև Մեծ Բրիտանիայի վարչապետի տիկինը, Ալբանիայի առաջին տիկինը, Ավստրիայի նախագահի տիկինը, Կիպրոսի առաջին տիկինը, Չեխիայի առաջին տիկինը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենը, Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան, Շվեդիայի թագուհին և այլ երկրների առաջին տիկիններ և ամուսիններ։

Այս տարվա գագաթնաժողովի թեման հոգեկան առողջությունն է։

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը