Արարատի մարզով անցնող միջպետական ճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հասարակություն
5 Սեպտեմբերի, 14:31
«Ճանապարհային դեպարտամենտը» տեղեկացնում է, որ միջին նորոգման աշխատանքներ են կատարվում Մ-2 միջպետական ճանապարհի կմ36+212-կմ47+490 հատվածում։ Մոտ 11.3կմ ճանապարհահատվածն անցնում է Արարատի մարզով։
Այս պահին կապալառու կազմակերպությունը կատարում է ճանապարհի ծածկի ֆրեզում։