Հասարակություն

Դադարեցվել է Աճառյան 𝟕 հասցեում գտնվող գազալցակայանի գործունեությունը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա հրդեհային անվտանգության մասնագետները սույն թվականի օգոստոսի 𝟏𝟓-ին հրդեհատեխնիկական հետազոտություն են իրականացրել Երևանի Ավան վարչական շրջանի Աճառյան 𝟕 հասցեում անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանում։  

Հետազոտության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են մարդկանց կյանքի և առողջության համար։ 

Հաշվի առնելով վերոգրյալը` Տեսչական մարմնի ղեկավարը գազալցակայանի շահագործումը դադարեցնելու որոշում է կայացրել։ Անհատ ձեռնարկատիրոջ առջև գազալցակայանի պահեստարաններում առկա վառելիքն ամբողջությամբ դատարկելու և չեզոքացնելու պահանջ է դրվել։