ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը տնտեսական հանձնաժողովի նիստում հետաքրքրվել է, թե արդյո՞ք հնարավոր է 2024-ից այլևս ներքին այրման շարժիչով ծառայողական մեքենա ձեռք չբերվի։ Նրա խոսքով, էլեկտրական մեքենաները թույլ կտան տնտեսել պետական միջոցները և նաև շրջակա միջավայրի վրա ավելի քիչ բացասական ազդեցություն կթողնեն։
Նաև անդրադարձ է եղել էլեկտրական մեքենաների ներմուծման ժամանակ գանձվող ԱԱՀ-ի և մաքսատուրքի արտոնություններին, որ ավարտվում են այս տարի:
Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ քննարկումներ են գնում այդ արտոնությունները ևս երկու տարով երկարաձգելու վերաբերյալ։