ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Հարգելի ընկերներ, քաղաքացիներ, ինչ-որ տեղեկություն է տարածվել, իբր ինչ-որ միջադեպ է եղել, իմ վրա ինչ-որ քաղաքացի ջուր է շփել, նույնիսկ ինչ-որ չհաջողված գործիչներ պատրաստվում են պաշտպանել չգիտեմ ում, չգիտեմ ինչից և ինչի համար: Չեմ զարմանա, որ ֆորում հրավիրվի այս հարցի քննարկման համար:
Բայց, սիրելիներս, պետք է հիասթափեցնեմ ձեզ, որևէ մեկն ինձ վրա ջուր չի շփել, և քարոզարշավը, որին հաճույքով մասնակցում եմ, աչքի է ընկնում միայն բնակիչների կողմից իմ և թիմակիցներիս նկատմամբ ընդգծված ջերմությամբ»: