Սեպտեմբերի 5-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Nissan մակնիշի ավտոմեքենան Փիրումյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորը, որը 2-ամյա աղջնակ է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ, պարզվում են վարորդի և վիրավորի ինքնությունը:
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը կին է, վիրավորն էլ նրա երեխան է: