Հասարակություն

Տնտեսական աճի արդյունքներն անհամեմատ ավելի բարձր են, քան բյուջեով դրված թիրախները. Քերոբյան

Տնտեսական աճի արդյունքներն անհամեմատ ավելի բարձր են, քան բյուջեով դրված թիրախները. Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, թե այս տարվա առաջին 7 ամիսների տնտեսական աճի արդյունքներն անհամեմատ ավելի բարձր են, քան կառավարության՝ 2023-ի բյուջեով դրված թիրախները։

«Մեր կանխատեսումներն այս տարվա համար մեզ վստահություն են տալիս, որ մենք, այնուամենայնիվ, կգերակատարենք կառավարության բյուջեով հաստատած թիրախները: Կառավարությունն իր ծրագրի իրականացման ընթացքում նաև կապահովի հաջորդ տարիների նախանշած տնտեսական աճի ցուցանիշները, խոսքը 7 տոկոս տնտեսական աճի մասին է»,- ասել է նա։

Անդրադառնալով արտահանմանը՝ նախարարն ընդգծել է, որ տարվա առաջին կիսամյակի տվյալներով ծառայությունների և ապրանքների արտահանումը ՀՆԱ-ի նկատմամբ կազմել է մոտ 57 տոկոս, ինչը ռեկորդային ցուցանիշ է։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական