Հասարակություն

«Եթե բանկերը իրենց վարքագիծը չփոխեն, ստիպված ենք լինելու այլ մեթոդներ կիրառել». Պապոյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ Ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանն անդրադարձել է առևտրային բանկերի գործունեությանը։

Նրա խոսքով, վերջին ժամանակներս բանկերը նոր միջնորդավճարներ են պահում։ Նա նշել է, թե բանկերի վարքագիծը դարձել է միակողմանի. «Ծառայությունները որ նախկինում մատուցում էին անվճար, հիմա օգտվելով օրենսդրական փոփոխություններից, դարձրել են վճարովի։ Կարծում եմ սա այն հետևանքներից մեկը չէ, որ հետապնդել ենք անկանխիկ գործարքների մասին օրենքն ընդունելուց։ Ու եթե բանկերը իրենց վարքագիծը չփոխեն, մենք ստիպված ենք լինելու այլ եղանակներ ու մեթոդներ կիրառել»,- ասել է Գևորգ Պապոյանը՝ հավելով, թե հաշվի սպասարկումը որ բանկն արել է 30 տարի շարունակ, հիմա գումար է պահում։