Հասարակություն

Ադրբեջանը կրակել է Սյունիքի օդանավակայանի ուղղությամբ. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

ՀՀ ՔԿ-ն հաղորդում է ստացել սեպտեմբերի 1-ին, ժամը 03,00-ի սահմաններում Սյունիք օդանավակայանի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ կողմից վերահսկովող տարածքից կրակոցներ արձակվելու վերաբերյալ. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից։

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 15-րդ կետերի և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են փորձաքննություններ։ Նախաքննությունը շարունակվում է»,- հայտնում են ՔԿ-ից։

Հայկ Մագոյան