Հասարակություն

Արշալույս գյուղում իրականացվել է խորքային հորի ապօրինի հորատում

Շաբաթ օրը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական միջոցառումների ընթացքում Արմավիրի մարզում հայտնաբերել են խորքային հորի ապօրինի հորատման դեպք։

Քաղաքացին Արշալույս գյուղի վարչական տարածքում առանց համապատասխան փաստաթղթերի առկայության իրականացրել է խորքային հորի ապօրինի հորատում։ Ապօրինի հորատման աշխատանքները տեսուչների կողմից դադարեցվել են։ Իրավախախտը կենթարկվի պատասխանատվության։