«Այսօր այցելեցի Երևանի նորակառույց թիվ 116 հիմնական դպրոց: Ծրագիրն իրականացվել է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից դպրոցների «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակում:
Ընդհանուր առմամբ, դպրոցի կառուցմանը տրամադրվել է 1 մլրդ 391,5 մլն դրամ: Այն համալրվել է նաև նոր գույքով , որի համար հատկացվել է 35,8 մլն դրամ: Ուսումնական հաստատությունում սովորում է 465 աշակերտ»,- այս մասին ասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Ֆեյսբուքի» էջում արված գրառման մեջ, որին կից հրապարակվել է նաև այցի տեսանյութը։