Հասարակություն

Վարչապետը մասնակցել է Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոցի բացման արարողությանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Սեպտեմբերի 1-ին ներկա եմ գտնվել նաև Երևանի Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոցի բացման արարողությանն ու առաջին դասարանցիների նորամուտին նվիրված միջոցառմանը: 

Դպրոցի նախկին շենքը քանդվել է, վերակառուցման ժամանակ պահպանվել է միայն նախկին շենքի ճակատային պատը, որը պատմամշակութային արժեք ունի: Նոր շենքն ամբողջությամբ կառուցվել է երկաթբետոնե կոնստրուկտիվ լուծումներով: Շենքի սեյսմիկ ամրությունը հաշվարկված է 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի համար»,- այս մասին ասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Ֆեյսբուքի» էջում արված գրառման մեջ, որին կից հրապարակվել է նաև տեսանյութ։