Հասարակություն

Արարատի մարզում կիրականացվի «Գոլֆի ակումբի և ակադեմիայի հիմնում» ներդրումային ծրագիրը

Կառավարությունը  որոշում է ընդունել «Բերքլի Քեփիթլ» ՓԲԸ-ի կողմից մշակված ներդրումային ծրագրին հավանություն տալու և «Արտաքսատա» ՓԲԸ-ին ուղղակի վաճառքով հողամաս օտարելուն համաձայնություն տալու մասին։ 

«Բերքլի Քեփիթլ» ՓԲԸ-ն՝ ՀՀ Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքի տարածքում  կիրականացնի «Գոլֆի ակումբի և ակադեմիայի հիմնում» ներդրումային ծրագիրը։
Ներդրումային ծրագրով նախատեսվում է՝ 

- գոլֆի ակումբ` բազմաֆունկցիոնալ մասնաշենքով և խաղադաշտերով
- գոլֆի դպրոց (ակադեմիա)՝ մարզադաշտերով և մարզահամալիրով
- հյուրանոցային համալիր
- մեծահասակների հանգստյան տուն 
- մանկապատանեկան ամառային ճամբար - հյուրանոց
- մարզահամալիր՝ իր հյուրանոցով, ֆուտբոլի դաշտերով և թենիսի կորտերով
- բարձր և միջին կարգի բնակելի շենքեր և առանձնատներ
- ծառայողական բնակելի թաղամաս
- ադմինիստրատիվ, համայնքային և կոմերցիոն նշանակության շենքեր
- համալիրին ենթակա արտադրական, պահեստային կառույցներ
- այգիներ: 

Ծրագրի կապիտալ ներդրուﬓերի ընդհանուր գումարը նախնական հաշվարկներով կազմում է շուրջ 172 մլն ԱՄՆ դոլար։ Կստեղծվի 180-200 աշխատատեղ։