Սեպտեմբերի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:15-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Արամի փողոցի շենքերից մեկի բնակարանից Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն իրենց մոտ է տեղափոխել 2 օտարերկրացիների:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ տեղափոխվածներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալ։ Մինչ բժիշկները բուժօգնություն էին ցուցաբերում, տեղափոխվածներին, ոստիկանության ծառայողները պարզել են, որ նրանք Իրանի քաղաքացիներ 32-ամյա Հասան Սիլուինն ու 50-ամյա Համզեյի Մահմմադալինն են, ովքեր նշված փողոցի 70 շենքի բնակարաններից մեկում շմոլ գազից թունավորում են ստացել:
Դեպքի փաստով ոստիկանության կենտրոնական բաժնում ձևակերպված փաստաթղթերը փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: