Երկուշաբթի, 25 Սեպտեմբերի 2023

USD384.14

EUR405.33

RUB3.90

Երևան 14 ℃

Рус Eng

«Աքաղաղ» խանութ սրահի պահեստային հատվածում հայտնաբերվել է նույն խանութի տնօրենի դին

Հասարակություն

3 Սեպտեմբերի, 15:11

Երեկ՝ սեպտեբերի 2-ին, ողբերգական դեպք  է տեղի ունցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 01 խումբը ահազանգել ՀՀ Ներքիн գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին և հայտնել, որ կանչով մեկնել են Պուշկին փողոցի 37 հասցեում գործող «Աքաղաղ» խանութ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված խանութի պահեստային հատվածում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 70-ամյա Հարություն Սողոմոնյանի դին:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, իսկ գլխի շրջանում վնասվածքը առաջացել է ուշագնացության արդյունքում՝ ընկնելու հետևանքով:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը