Հայաստանի Հանրապետությունն ստեղծվել է Ղարաբաղյան շարժման արդյունքում, ունի Արցախին տեր կանգնելու առաքելություն։ Այս մասին այսօր տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարել է «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։
«Եթե մենք հրաժարվում ենք այդ առաքելությունից, վերանում է ՀՀ գոյության իմաստը»,- նշել է նա։
Թևանյանի խոսքով՝ այն, ինչ հիմա տեղի է ունենում Արցախի հետ, կոնկրետ պետական դավաճանության հետևանք է․ «Այդ դավաճանությունն ունի օր, տեղ, հասցե՝ 2022 թվական, հոկտեմբերի 6, Պրահա»,- ասել է նա։