Հասարակություն

Նոր մանրամասներ՝ Սառնակունք գյուղի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարից

Սեպտեմբերի 2-ին, ժամը 10։58-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ չի հաջողվում կապ հաստատել Երևանից Գորիս քաղաք գնացող ավտոմեքենայի վարորդի հետ․ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Սառնակունք գյուղի մոտակայքում՝ «Բոչկի Ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել է ձորը գլորված (մոտ 30 մ) «Nissan» մակնիշի ավտոմեքենա․ կա երկու զոհ։

Փրկարարները ձորից դուրս են բերել Բ․ Խ․-ի (ծնված 1989թ․) և Ա․ Խ․-ի (ծնված 1982 թ․) դիերը, մոտեցրել շտապօգնության մեքենաներին և հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա: