Նարեկ Պողոսյանը տեղափոխվել է Կենտրոնական հոսպիտալ, ենթարկվել վիրահատական բարդ միջամտության, վիրահատությունը հաջող է անցել, վիճակը դեռևս գնահատվում է ծայրահեղ ծանր: Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:
Մյուս վիրավորի վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահին կյանքին վտանգ չի սպառնում:
Երկու վիրավորներն էլ հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ են: