Հասարակություն

Ադրբեջանական ԶՈՒ-ն շարունակում է կրակել Սոթքի և Նորաբակի ուղղությամբ. ՊՆ

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ 13:30-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրաձգային զենքերից և ականանետից կրակը Սոթքի և Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: 

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: