Հասարակություն

4 զոհ, 1 վիրավոր. ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմի կորուստները

4 զոհ, 1 վիրավոր. ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմի կորուստները

ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր:

Զոհված զինծառայողների տվյալները, ինչպես նաև վիրավոր զինծառայողի առողջական վիճակի մասին պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն կհրապարակի ավելի ուշ՝ զինծառայողների ընտանիքներին պատշաճ, սահմանված կարգով իրազեկելուց հետո:

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան ադրբեջանցիները ժամը 07:50-ից սկսած ինտենսիվ կրակ են բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական