Հասարակություն

Մահացած հայտարարված Նարեկ Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է․ ՀՀ ՊՆ

Մահացած հայտարարված Նարեկ Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է․ ՀՀ ՊՆ

Քիչ առաջ պաշտպանության նախարարությունը նոր զեկույց է ստացել բժիշկներից, համաձայն որի կրկին փորձած ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում Նարեկ Կարենի Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է։

Զինծառայողն ունի ծանր հրազենային վիրավորում, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ռեանիմացիոն գործողությունները զինծառայողի կյանքը փրկելու  համար շարունակվում են:

Պաշտպանության նախարարությունը նախորդ հաղորդագրությունից հեռացնում է Նարեկ Կարենի Պողոսյանի անունը և հայցում հանրության և զինծառայողի ընտանիքի ներողամտությունը:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր 4 զոհի մասին։ Հրապարակված անունների մեջ էր նաև Նարեկ Պողոսյանի անունը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական