Հասարակություն

Սոթքի և Նորաբակի ուղղությամբ կրակոցները շարունակվում են. ՀՀ ՊՆ

Ժամը 13:50-ի դրությամբ իրադրության փոփոխություն չկա. Սոթքի և Նորաբակի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է կրակը հրաձգային զենքերից և ականանետից,- հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ պաշտպանական միջոցներ: 

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: