Չորեքշաբթի, 27 Սեպտեմբերի 2023

USD387.36

EUR405.83

RUB3.96

Երևան 23 ℃

Рус Eng

Վայոց ձորում մեքենան բախվել է հեծանվին. 8-ամյա հեծանվորդը տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակություն

2 Սեպտեմբերի, 0:00

Սեպտեմբերի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 31-ամյա Վահե Ս.-ն իր վարած Mitsubishi Pajero IO մակնիշի ավտմեքենայով Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցից դեպի նախկին «Կուրտզալի» հարակից տարածք երթևեկելիս անզգուշաբար բախվել է Վայոց ձորի մարզի բնակիչ 8-ամյա Արամ Ղ.-ի հեծանվին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հեծանիվն ընկել է, ինչի հետևանքով էլ երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ջերմուկի ամբուլատոր կենտրոն: Վարորդը փախուստի չի դիմել, ինքն էլ ահազանգել է հիվանդանոց: Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը