Հասարակություն

Սոթքում կրակոցների ինտենսիվությունը նվազել է. ՊՆ

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի ինտենսիվությունը ժամը 11:20-ի դրությամբ նվազել է: 

Իրադրության զարգացման վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ: 

Պաշտպանության նախարարությունը հորդորում է չճշտված, ոչ ստույգ տեղեկություններ չհրապարակել:

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան ադրբեջանցիները ժամը 07:50-ից սկսած ինտենսիվ կրակ են բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։