Հասարակություն

Արարատի մարզում մեքենաներ են բախվել. մայրն ու 11-ամյա որդին տեղափոխվել են հիվանդանոց

Սեպտեմբերի 1-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13:20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 40-ամյա Մելքոն Թ.-ի վարած Kia Sorrento մակնիշի և 42-ամյա Գարիկ Ս.-ի վարած «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը։ 

Վթարի հետևանքով Գարիկ Ս.-ի ուղևորներ, Արարատի մարզի բնակիչներ 40-ամյա Արմինե Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, իսկ 11-ամյա Արծրուն Ս.-ն՝ Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։

Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորները «Մոսկվիչ»-ի վարորդի կինն ու տղան են։