Հասարակություն

Քերոբյանն այցելել է ելակի, ազնվամորու և մոշի մշակությամբ զբաղվող ջերմոցային տնտեսություն

Նախարար Վահան Քերոբյանն օգոստոսի 31-ին Կոտայքի մարզի Կամարիս համայնքում այցելել է ելակի, ազնվամորու և մոշի մշակությամբ զբաղվող «Ռոք Բերի» ՍՊԸ-ի ջերմոցային տնտեսություն և ինտենսիվ այգիներ:  

Ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսան Առաքելյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել ջերմոցային տնտեսության տարածքում, այդ թվում՝ նորաստեղծ  6 հա ելակի ջերմատանը,  ծանոթացել այստեղ կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաներին։

Ընկերության արտադրանքը մեծամասամբ արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, մնացած մասն իրացվում է Հայաստանի Հանրապետությունում: Հատապտղի ինտենսիվ այգիները հիմնելու նպատակով «Ռոք Բերի» ընկերությունն օգտվել է պետական օժանդակության գործիքակազմից։