Հասարակություն

ՀՀ ՊՆ-ն հերքում է Սոթքում մեծ քանակությամբ ռազմատեխնիկա և անձնակազմ կենտրոնացնելու՝ ադրբեջանական լուրերը

ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, հայտնելով. «Ադրբեջանական քարոզչամեքենան ստահոդ տեղեկություններ է տարածում այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ է կենտրոնացնում Սոթքի հատվածում: 

Նման կեղծ տեղեկությունների շրջանառմամբ ադրբեջանական կողմը տեղեկատվական հիմք է ստեղծում Սոթքի ուղղությամբ այսօր առավոտյան սկսած հերթական սադրանքը շարունակելու նպատակով»: