Հասարակություն

Ադրբեջանի ԶՈՒ-ն Սոթքի հատվածում կիրառում է ականանետ. ՊՆ

«Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ  Ադրբեջանի ԶՈՒ-ն, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից զատ,  կիրառում է նաև ականանետ: Պաշտպանության նախարարությունն իրադրության զարգացման վերաբերյալ հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»,- ասվում է ՀՀ ՊՆ տարածած հերթական հաղորդագրության մեջ։