ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր հանդիպել է հանրային առողջապահության մասնագետ, մեր հայրենակից Ժիրայր Ռաթևոսյանի հետ։
«Մեծ է նրա դերը մեր երկրում` ոչ վարակիչ և վարակիչ հիվանդությունների (ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, Հեպատիտ Ց-ի և այլ հիվանդությունների) կանխարգելման և բուժման աշխատանքներում։ Այսօր էլ Ժիրայր Ռաթևոսյանը նպաստում է, որ Հեպատիտ Ց-ի բուժման համար անհրաժեշտ դեղորայքը լինի հասանելի, և համատեղ ջանքերով հասնենք այդ հիվանդության էլիմինացմանը մեր երկրում։
Քննարկեցինք նաև Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակն ու միջանցքի արգելափակման հետևանքով առաջացած առողջապահական խնդիրները։ Ի նշան երախտագիտության` Ժիրայր Ռաթևոսյանին հանձնեցի շնորհակալագիր»,- գրել է Ավանեսյանը։